ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այն համոզմանն է, որ իշխանության համար պայքարում ընդդիմությունն այս առիթը (նկատի ունի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը-խմբ.) բաց չէր թողնի: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ
ընդդիմության միակ փաստարկն այն է, որ պարտված վարչապետը չի կարող ղեկավարել, բայց ներկա ճնշումը բավարար չէ, որ Փաշինյանը հրաժարական տա:
«Փաշինյանը հետևում է ցույցերին, երբ հասկանա՝ էլ չի կարող իշխանություն պահել, հրաժարական կտա»,- հավելեց նա:
Քաղաքագետն այն համոզմանն է, որ Հայաստանի ապագայի հետ կապված շատ հարցեր արդեն ինքնուրույն չենք կարող լուծել: Նա այն տեսակետին չէ, որ Արցախի մասով բանակցությունները շուտ կմեկնարկեն:
Մանրամասները՝ տեսանյությում։
--0--ԿԿ