ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Նյու Յորքի Կոլումբիա համալսարանին կից Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը Արցախում ռազմական հանցագործությունների մասին փաստերի մի ամբողջ դոսյե է հավաքել: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը:
Այդ թղթապանակում հավաքված են տեղեկություններ՝ հակամարտության գոտի մուտք գործած կոնկրետ անձանց մասին, այդ թվում՝
1. Թուրքիայի կողմից հավաքագրված և աջակցվող վարձկանների առաջնորդներ,
2. Թուրք հրամանատարներ, որ վերահսկել են ռազմական գործողությունները և հրահանգներ տվել,
3. Ադրբեջանցի զինվորականներ, որ ղեկավարել են վարձկաններին ու զինվորներին:
Փաստերին կից՝ խոսվում է նաև այդ խմբերի միջև կապի մասին:
--00--ԱԹ