ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հայաստանում Կոլումբիայի նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա) դեկտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:
Այցելության ավարտին Կոլումբիայի նորանշանակ դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
--00—ԼՀ