ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
2020թ. սեպտեմբերին «Թել-Սել» ընկերությունն ընդլայնեց համագործակցությունը Ռուսաստանի ֆինանսական հսկաներից «Սբերբանկ» ՀԲԸ-ի հետ:
Այս համագործակցությունը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվեց դրամական արագ փոխանցումներ ստանալ ընդամենը իրենց բջջային հեռախոսահամարով՝ ցանկացած օր ու ժամի, նույնիսկ հանգստյան օրերին:
2021թ. հունվարին Telcell Wallet-ով այս ծառայությունից օգտվողների թիվն աճել է ⅓-ով: Աճել է նաև փոխանցումների հաճախականությունը՝ պայմանավորված ծառայության հարմարությամբ: Այլևս կարիք չկա գնալ բանկից բանկ ու ժամանակ վատնել հերթերում. գումարը փոխանցվում է վայրկենապես՝ հենց օգտատիրոջ էլեկտրոնային դրամապանակի հաշվին:
Ռուսաստանից գումար փոխանցելու համար անհրաժեշտ է СберБанк Онлайн հավելվածի Переводы բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում փոխանցվում է անմիջապես ստացողի Telcell Wallet-ին:
Ստացած գումարն էլ հնարավոր է տնօրինել՝ կատարելով տարբեր վճարումներ և փոխանցումներ հենց Telcell Wallet-ով կամ կանխիկացնելով Telcell մասնաճյուղերում:
Ընկերությունը մշտապես ընդլայնում է գործընկերների շրջանակը և շարունակելու է իր օգտատերերին ներկայացնել ժամանակակից նոր ու հարմար ծառայություններ:
--0--ԿԿ