ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Telcell Wallet-ն իր օգտատերերին հնարավորություն է տալիս միմյանց գումար փոխանցել ժամանակի իրական ռեժիմում՝ 0% տոկոսադրույքով: Ընդ որում՝ համապատասխան հեռախոսահամարը կարելի է ընտրել անմիջապես հեռախոսում գրանցված ցանկից:
Այս ծառայությունը հասանելի է Հայաստանի ցանկացած կետում և ցանկացած ժամի: Ստացած գումարի կանխիկացումը ևս հեշտ է. ընդամենը պետք է փոխանցել Telcell Wallet-ին կցված բանկային քարտին կամ բանկային ցանկացած հաշվեհամարի:
Նման համակարգի գործարկմամբ՝ Հայաստանում միմյանց գումար փոխանցելու գործընթացը շատ արագ ու հարմարավետ է դարձել: Շուտով ընկերությունը թողարկելու է նոր ծառայություններ՝ ի ապահովում մեր օգտատերերի ժամանակի խնայողության ու հարմարավետության: