ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կքննարկի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, համաձայան որի՝ նախատեսվում է ռուսաց լեզուն դարձնել երկրորդ պաշոնական լեզու:
«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Ըստ նախագծի՝ Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում: Հենց այս նկատառումներից ելնելով՝ կարևորվում է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»։
Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
--00—ԼՄ