ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Արցախում ընդունվել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքը: Այս մասին տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Վերջինս տեղեկացրել է` նախագիծն ընդունվել է ձայների 27 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ Արցախի պետական լեզուն, ըստ Սահմանադրության, հայերենն է, պաշտոնականն, ըստ այսօր ընդունված օրենսդրական փաթեթի, հայերենն ու ռուսերենը։ Նախագծում նշվում է նաև, որ ռուսերենն օգտագործվելու է ըստ անհրաժեշտության՝ հիմնականում պաշտոնական գրագրություններում։
«Լեզվի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն` այստեղ:
--00--ԱԹ