ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։
Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններին և Վարդենյանց լեռնանցքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
--00—ՄՀ