ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Սերժ Սարգսյանը մտածում էր, որ ղարաբաղյան հարցը իրենից ավելի լավ չեն լուծելու։ Նրա հեռանալը շատ մեծ ինտրիգի հետևանք էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա վստահեցմամբ՝ իրենք գնում էին դեպի Արցախի անկասելի անկախացումը, որը պետք է փոխզիջմամբ լիներ։ «Եթե այդ փոխզիջումն Ադրբեջանի համար անընդունելի էր, ապա կաշխատեր միջազգային ճնշման մեխանիզմը, որի տակ կա՛մ մենք շատ քիչ բան կզիջեինք, կա՛մ ոչ մի բան չէինք զիջի։ Դավաճանը եկավ և այն փլուզեց»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ