ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ։
«Խորը ափսոսանքով տեղեկացա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասված է Վահան Քերոբյանի ցավակցական ուղերձում:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։
--00—ՄՀ