ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
2020 թվականի դեկտեմբերին Հայաստան ներմուծված շտապօգնության՝ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի ամենագնացները շուտով կշահագործվեն ու կծառայեն նպատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Գնումների գործընթացն իրականացվել է հրատապության կարգով՝ ելնելով պատերազմական իրավիճակից: Մեքենաները բարձր ֆունկցիոնալություն ունեն, նախատեսված են լեռնային, ճահճային տարածքների համար, ինչն այսուհետև թույլ կտա ապահովել հասանելիություն հանրապետության բոլոր մարզերում, նաև՝ Արցախում: Դրանց ձեռք բերման նպատակն արտակարգ իրավիճակների ու պատերազմի ժամանակ անխափան «շտապօգնություն» ապահովելն է:
Ամենագնացները նաև բաժանվելու են սահմանամերձ, բարձր գոտիականություն ունեցող մարզերին: Առայժմ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի մեքենաները ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» բակում են: Հաշվառման փուլն ավարտվելուց հետո դրանք կբաշխվեն՝ ըստ ՀՀ կառավարության որոշման:
--00—ՄՀ