ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՄԻՄԻԱՅՆ այն պատճառով, որ երկու օր՝ փետրվարի 18-ին եւ 19-ին, մի քանի րոպե օգտագործել է ProtonVPN հավելվածը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Սա «ProtonVPN» բջջային հավելվածն է, որը ապահովում է անվտանգ VPN միացում iOs եւ Android համակարգերի բջջային հեռախոսների համար։
Հավելվածն ազատ շրջանառության մեջ է, հասանելի է «App Store»-ում եւ «Play Market»-ում, բավականին տարածված է եւ ըստ էության նման հավելվածների շրջանում զբաղեցնում է առաջատար տեղ։
Իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՄԻՄԻԱՅՆ այն պատճառով, որ երկու օր՝ փետրվարի 18-ին եւ 19-ին, մի քանի րոպե օգտագործել է այս հավելվածը։
Ասածս ինչ է՝ զգույշ եղեք այս հավելվածն օտագործելիս, միգուցե ձեր ետեւից էլ գան։
Հ.Գ. Մի առիթով հիշել էի Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունը.... ուղղակի Կաֆկայի ժամանակ VPN չկար»,- գրել է նա։
--00—ՄՀ