ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Արա Սաղաթելյանի կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը:
«Արա Սաղաթելյանին կալանավորեցին երկու ամսով ֆեյք օգտատերի հաշիվը հնարավոր օգտագործելու մեղադրանքով: Չեմ կիրառել այդ բառապաշարը. «խայտառակ» ու նման բաներ (Սաքունցի սիրածն է), բայց հիմա ասեմ.
Սա Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է:
Կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին:
Էն խելոքներին, որ ծիծաղում էին նախորդ գրառմանս տակ (թե բա` մարդ ես գտել քաղբանտարկյալ կոչելու) առաջարկում եմ report անել ու պահանջել փակել Սաղաթելյանին վերագրվող ֆեյք օգտատերի հաշիվը: Թե՞ ուղղակի դզում է ձեզ ոչ դուրեկան մարդկանց բանտ գցելը ու սա հարմար պատրվակ է:
Հ. Գ. Հա, ու ասեմ ձեզ. սա օպերացիայի առաջին փուլն է: Բուն նպատակը Սաղաթելյանի ու Բեքարյանի համակարգիչների առգրավումն էր: Շատ շուտով կսկսվի իրենց անձնական նամակագրության ու փաստաթղթերի слив-ը»,- գրել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին: Նրանք ձերբակալվել են ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
--00—ԼՄ