ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին։
Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Գեորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորել է երկու երկրների սերտ փոխգործակցությունը։
Հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
--00—ԼՄ