ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Նախարարությունների աշխատակիցներին այս պահին ստիպում են դուրս գալ հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու։ Այս մասին տեղեկացնում է Մեդիապորտ տելեգրամյան ալիքը:
«Իսկ նրա մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, խմբեր է հավաքում հրապարակ տանելու համար։
Այս պահին քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցներին ստիպողաբար ուղարկում են Հանրապետության Հրապարակ:
Հիշեցնենք, որ բանակը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը»,- տեղեկացնում է Մեդիապորտը։
--00--ԱԹ