ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերն իբրև թե չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով:
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ ռուսական տեխնիկան մեկ անգամ չէ, որ ապացուցել է արդյունավետությունը:
«Մենք այդ հայտարարությունն առանց մեկնաբանության ենք թողնում: Ռուսական տեխնիկան բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունն աշխարհի տարբեր կետերում»,- ասել է նա:
--00--ԱԹ