ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը համարել է ակտիվ։
«Շատ ուրախ եմ նշել, որ վերջին ամիսներին մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել, մեզ մոտ եկավ փոխվարչապետ (Ալեքսեյ) Օվերչուկը, ոչ միայն տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլև մենք բավականին բովանդակալից խոսեցինք բոլոր հարցերի շուրջ։
Հոկտեմբերի սկզբին մենք անցկացրել ենք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ։ Այս միջոցառման շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել ենք մեր համագործակցության հարցերը և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի օրակարգը։ Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք ամփոփել այս քննարկումները»,- ասաց նա։», - իր խոսքում նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ