ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով.
«Մեր պատմութեան հին թէ նոր փոթորիկները, մեր հին թէ նոր թշնամիները չկրցան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չքանդենք զայն: Մենք պատասխանատու ենք ու յամարատու մեր սուրբերուն և նահատակներուն ու մեր պատմութեան դիմաց:
Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան: Ա՛յս պէտք է ըլլայ մեր բոլորին մօտեցումը այսօ՛ր և մի՛շտ»:
--00--ԱԹ