ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Մատվիենկոն Միրզոյանին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուսով է՝ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։
Ընդդիմադիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի առաջ և պատրաստվում են այնտեղ մնալ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:
--00--ԱԹ