ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News
Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում Հայաստանը չմիացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի երկու հայտարարություններին, քանի որ Երևանի որոշ առաջարկներ չընդունվեցին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Չեմ ուզում շատ մանրամասները հայտնել, քանի որ նախարարների քննարկումներն ունի խորհրդապահական բնույթ, սակայն այնտեղ եղել են ձևակերպումներ, որ մեզ համար անընդունելի են եղել, ինչպես նաև տեղ չեն գտել մեր որոշ առաջարկներ»,- ասաց նա։
մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ