ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցը:
--00—ՄՀ