ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին։
«Խորհրդանշական այս օրը ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են»,- ասված է ՔՈ հայտարարությունում։
--00—ՄՀ