ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020թ.-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
Կոլեգիայի նիստի ավարտին Արթուր Դավթյանը, ուշադրություն հրավիրելով Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, նշել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:
--00--ԱԹ