ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասնակցության միջադեպի մասին։
«Անդրանիկ Քոչարյանը բղավել է լրագրողի վրա, ապա` հրել նրան
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գեւորգյանի վրա բղավելով, ապա` հրելով փորձել է խոչնդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ անգամ աչքի է ընկել լրագրողների նկատմամբ կոպիտ եւ պատգամավորին ոչ հարիր պահվածքով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է պատգամավորի նմանօրինակ վարքագիծը։ Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել։ Այսօրինակ դեպքերը պետք է խստիվ բացառվեն։ Հորդորում ենք լրագրողական համայնքին միասնականություն ցուցաբերել` սատար կանգնելով իրենց գործընկերոջը»,- նշվում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարության մեջ։
--00--ԱՀ