ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում Ազգային ժողովի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել․
«Շատերը գիտեն, որ Ազգային ժողովի շենքը կառուցվել է Կոզեռնի հին գերեզմանատան վայրում։
Այսօրվանից խորհրդարանի շենքը կրկին դարձավ գերազմանատուն, թրքաբարո ուսապարկերի քաղաքական գերեզմանատուն»։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ է՝ ընդդիմության ներկայացուցիչները փակել են Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ-ի դիմացի հատվածը և պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մարտի 9-ին հերթական հանրահավաքի ժամանակ ցուցարարները փակել են նաև ԱԺ-ի մուտքերը և որոշել պատգամավորներին ներս թողնել միայն այն դեպքում, երբ վերջիններս կպահանջեն ՀՀ վարաչպետի հրաժարականը։
--00—ԼՄ