ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեջբերելով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) նախազգուշումը Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին, որը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
«Այսպես է լինում, երբ խալխին դիֆերամբներ ես ձոնում, իսկ քո քաղաքացիներին բաժանում յուրայինների և թշնամիների:
Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքնդ դառնում քո իշխանության գերեզմանափորը:
Սա էլ դեռ սկիզբն է...»,- գրել է Աշոտյանը։