ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչների հավանական վաճառքի վերաբերյալ: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակ Վալերիա Ռեշյոտնիկովան՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Խոսնակը հայտարարել է, որ եթե Թուրքիան այդ կործանիչների ձեռք բերման համար ցանկություն հայտնի, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցել թեմայի շուրջ:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան արդեն գնել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր: Անկարան ու Մոսկվան S-400 ՀՕՊ համակարգերի հարցում վերջնական համաձայնության էին եկել դեռևս 2017-ին:
--00—ՄՀ