ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ զենիթահրթիռային C-400 համակարգեր ձեռք բերել: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել այն հարցին, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր ենք մենք ձեռք բերում՝ որ երկրից, ինչ մակարդակում: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Միայն մենք կարող ենք այդպիսի որոշումներ ընդունել»,- ասել է նա:
Էրդողանը նշել է, թե ինքն ամեն ինչ բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
«Մենք պատրաստվում էինք F-35 ինքնաթիռներ ձեռք բերել և դրա համար 1.4 մլրդ դոլար ենք վճարել»,֊ ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Անկարան այդպես էլ չի ստացել կործանիչները։
Նա տեղեկացրել է, թե իրենք խնդրել են վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները, սակայն ԱՄՆ֊ն չի համաձայնել։
--00--ԱԹ