ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Թշնամին հարձակվելու է Արարատյան դաշտավայրի ուղղությունից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՈՄԱ ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարտանովը։
Նախկին հետախույզի գնահատմամբ՝ Սյունիքի մասին Ադրբեջանի հայտարարություններն ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ևս մեկ տաք պատերազմի, Վարտանովն ասել է՝ այո։
Ըստ նրա՝ Արցախի պատերազմում մեր ռեսուրսների մեծ մասը չեն օգտագործվել։
Խոսելով Տավուշի սահմանային վիճակի մասին՝ նա նկատել է, որ Ալիևն ախորժակ ունի մեր ազատագրած մի քանի գյուղերի նկատմամբ՝ չբացառելով, որ այստեղ ևս կարող է կրկնվել Սյունիքի օրինակը։
--0--ԿԿ