ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Պաշտպանության բանակի կազմալուծումը կործանարար կլինի։ Եթե նման հարց ծագի, Արցախի իշխանությունը պետք է ընդվզի Երևանի որոշման դեմ։ Այս մասին 24TV-ի «Հրացազրույց» հաղորդման եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։
Նրա խոսքով՝ անկախ իր ունեցած կարգավիճակից Արցախի ԶՈւ-ն պետք է շարունակի գոյություն ունենալ։ «Ռոզվի բանտիկ կապեք կամ անվանեք Արցախի երգի-պարի խմբակ, բայց Զինված ուժերի կազմալուծումը թույլ տալ չի կարելի։ Թող ասեն՝ ի՞նչ անենք, հո չե՞նք բնաջնջելու, էդ մարդիկ սաղ զինված են։ Թեկուզ «կրուտիտով» պետք է պահվի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ