ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
«Հայրենիքի փրկության շարժումը» կշարունակի գործել։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Հնարավորություն եմ տեսնում, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կարող է լիարժեք գործել, որովհետև մենք ընդհանուր կոնսենսուս ունենք՝ այս իշխանություններին հեռացնելու: Եթե անհաղթահարելի իրավիճակ լինի, հանդես կգանք», - ասել է Սաղաթելյանը և հավելել, որ այս պահին շատ կարևոր է ՀՓՇ օրակարգով պայքարը շարունակելը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ առաջիկա արտահերթ ընտրությունները լինելու են հունիսի 20-ին։ Խորհրդարանական ուժերի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն։
--00—ԼՄ