ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:
--00—ԼՄ