ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Այսօր անցկացվում էր ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4 է: Թեկնածուներից Արմեն Հայկյանցին կողմ է քվեարկել 11, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր:
Ձայների առավելագույն թվով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը: