ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Զարզարդ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին:
Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Նիստի օր դեռ չի նշանակվել:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Զարզանդ Գրիգորյանը մեղադրվում է այն բանում, որ հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին կարգադրություններ է ստորագրել: