ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այն տեսակետին է, որ հասարակության մի հատվածի համար, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների պահանջ կա:
24News-ի հետ զրույցում, խոսելով հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջի ու հրամայականի մասին, նա նշեց. «Քաղաքացիների մեծ մասը հոգնել է, ամեն մեկն իր գործին է ուզում գնալ, դրա համար պետք են ընտրություններ»:
Նա անհեթեթ որակեց ընտրությունները չեղարկելու մասին խոսակցությունները: Ջուլհակյանն ընդգծեց՝ բոլոր այն ուժերը, որոնք չեն հավատում ընտրությունների իրականացմանը, ապա պետք է թույլ տան, որ մյուս ուժերը մասնակցեն:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ