ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:
«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է նա:
Հիշեցնենք, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտնել էր, թե Տավուշում ադրբեջանցիները չափագրումներ են անում: Դրանից հետո մարզպետը հայտնել էր, որ ներդրողները հրաժարվել են ներդրումներ անել:
--00--ԱԹ