ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Պարզ համամասնական ընտրակարգը շատ ավելի լուրջ խնդիրներ է ստեղծելու»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը։ Նրա խոսքով՝ սա զրկում է քաղաքացիներին իրենց ուզած պատգամավորներին ընտրելու իրավունքից։
Ըստ Հանրապետական նախկին պատգամավորի՝ իշխող թիմը չի պատկերացնում՝ ինչ է անում՝ ընդգծելով, որ Ընտրական նոր օրենսգրքի հապճեպ ընդունումը սխալ է։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Աճեմյանն ասել է, որ այսօր հաշտեցումների մասին խոսել նշանակում է մեզ տանել կրակի բերան։
«Կհայտնվենք այն հանգրվանին, որ հայերը կմնան անհայրենիք։ Երկխոսությունը չի կարող լինել։ Ամեն ինչ անում են, որ Հայաստանի դարպասը փակվի»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ