ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։