ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
2018թ.-ից մեկնարկած «Մարտի մեկի» գործով քրեական վարույթը տապալվեց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008թ.-ի իշխանությունների ճակատից մաքրվում է մարտի մեկի խարանն իրավապահ համակարգի փնթի, անարդյունավետ աշխատանքի հետևանքով, որի քաղաքական պատասխանատվությունը դրված է գործող իշխանության ուսերին։
«Ես համոզված եմ, որ այդ հանցագործություններն այլևս չեն բացահայտվելու։ Լևոն Տեր-Պետրոսյան- Քոչարյան հանդիպումների ֆոնին ինձ համար հարց է ծագում՝ պարո’ն վարչապետ, «Մարտի մեկի» էլ ի՞նչն եք բացահայտում։ Քաղաքական առումով այն ոչնչացված է»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։