ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 4-ին Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշել է գերեվարվածների մասին:
«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»,-ասել է Հռոմի պապը:
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ, անցած տարվա հուլիսից ի վեր, սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային։
--00—ԼՄ