ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:
«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- «Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է Հռոմի պապը։
«Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»,- նշել է հովվապետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: