ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ապրիլի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմանում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
--00—ԼՄ