ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ պատերազմից վեց ամիս անց գտնվել է բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի աճյունը:
«Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը
Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- ասված է Բասկետբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
--00--ԱԹ