ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսում են վերջին նախապատրաստական փուլը Եվրոպայի առաջնությունից առաջ։
Ապրիլի 4-17-ը «Օլիմպավանում» հավաք են անցկացնում ազատ ոճայինները, իսկ ապրիլի 7-21-ը՝ նույն վայրում իրենց հավաքը կանցկացնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։
ՀԸՖ-ից հայտնում են նաեւ, որ ապրիլի 13-14-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզադահլիճում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ ապրիլի 27-28-ը նույն վայրում՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
--00—ՄՀ