ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացված զինված ուժերի սպա իրավաբանների հավաք-խորհրդակցության արդյունքներն ամփոփվել են հունվարի 24-ին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, փոխգնդապետ Կ. Միրզոյանը զորամիավորումների և զորամասերի սպա-իրավաբաններին է ներկայացրել զինված ուժերի զարգացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը և տվել հանձնարարականներ դրանց կատարման ուղղությամբ: