ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշում է կայացրել կասեցնել Չադի և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիաների գործունեությունը։ Այս մասին Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է FIFA կայքը:
Չադի ֆուտբոլի ֆեդերացիայի կասեցումը բխում է երկրի իշխանությունների կողմից վերջերս կայացված որոշումներից` կազմակերպության լիազորությունները ընդմիշտ չեղյալ համարելուց, ժամանակավոր ֆուտբոի ազգային կոմիտե ստեղծելու և ասոցիացիայի գրասենյակների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց։ ՖԻՖԱ-ի դատավճիռը չեղյալ կհայտարարվի Չադի կառավարության համապատասխան որոշումների չեղարկումից հետո:
ՖԻՖԱ-ն դադարեցրել է Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կազմակերպության գործերին երրորդ կողմի միջամտության պատճառով, ինչը ՖԻՖԱ-ի կանոնադրության լուրջ խախտում է: Ինչպես նշվում է, Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբը գրավել են մի խումբ ցուցարարներ:
--00—ՄՀ