ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ֆրանսիայում բուժեղբոր հանդերձանքով ավազակները կողոպտել են փարիզյան արվարձանի բնակիչներից մեկին։ Այս մասին գրում է Le Parisien ֆրանսիական հրատարակությունը:
Աղբյուրի հաղորդմամբ, բնակիչը COVID-19-ով վարակվելուց հետո ինքնամեկուսացման մեջ է գտնվել և
կողոպտիչները հարձակվել են 53-ամյա տղամարդու վրա, երբ նա բացել է դուռը՝ կարծելով, որ իրեն այցելել են հիվանդանոցի աշխատակիցները: Հետո նրանք կապկպել են տան տիրոջը և պահանջել են ասել չհրկիզվող պահարանների գտնվելու վայրը: Տղամարդը լսել է նրանց և ասել դրանց գտնվելու վայրը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պահարաններից գողացված զարդերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 հազար եվրո: Քննչական ծառայություններն աշխատում են հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
--00--ԱՀ