ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անահիտ Գ․-ն և հայտնել, որ քիչ առաջ Մաշտոցի 1 հասցեում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու նստարանին թողել է պայուսակը մոտեցել է խորանին վերադարձել և նկատել, որ պայուսակը բացակայում է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ տուժածի հայտնածի պայուսակի մեջ եղել է գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր, բանկային քարտեր:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
--00--ՀԱ