ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Անհայտ անձը կամ անձինք քարերով կոտրել են Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանի և 1-ին հարկի դռան պատուհանների ապակիները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նույն օրը կոտրել են նաև Վանաձոր քաղաքում Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքի 2-րդ և 4-րդ հարկերի 2 պատուհանների ապակիները: Նույն օրը՝ նույն եղանակով, կոտրել են նաև Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքի 1-ին հարկի 4 և 2-րդ հարկի 2 պատուհանների ապակիները, ինչպես նաև մուտքի դռան մոտ ամրացված տեսանկարահանման սարքը:
Նշված փաստերով ոստիկանության Տարոնի և Բազումի բաժինների հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
--0--ԿԿ