ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Աշխատակիցները ողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքում, գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը։
Նրանք պահանջում են Շիրակի մարզպետի միջնորդությամբ հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու պաշտպանության նախարարի հետ՝ պատճառաբանելով, թե անցած 6 ամիսների ընթացքում իրենց հանդիպումները երկրի ղեկավարության և զինվորականների հետ անարդյունք են եղել։
Նշենք, որ գերիների ծնողներն ու հարազատները մի քանի անգամ նույն պահանջով փակել են Շիրակի մարզի ճանապարհները։
Ապրիլի 8-ին՝ Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպումից հետո, տեղեկություն տարածվեց, թե գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։
--00—ԼՄ